Մեր հետաքրքրության 60+1 տոկոսը կապված էր Զարուհու հետ. Փաշինյան
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ,որ Զարուհի Փոստանջյանը ցանկացած ժամանակ կարող էր ընդգրկվել «Ելք» դաշինքի անցողիկ տեղերում: «Ելք» դաշինքը բանակցություններ է վարել «Ժառանգություն» կուսակցության հետ, որովհետեւ հետաքրքրված է եղել Զարուհի Փոստանջյան անձով,ասել է նա և հավելել. «Ինքս մի քանի անգամ հանդիպել եմ Զարուհի Փոստանջյանին, Էդմոն Մարուքյանն էլ: Մեր հետաքրքրության 60+1 տոկոսը կապված էր Զարուհու հետ, երբ բանակցում էինք «Ժառանգության» հետ: Զարուհի Փոստանջյանի համար կուսակցությւոնում վերջին ժամանակում տեղի ունեցածը ողբերգություն է: Նա, եթե ուզենա, մեր դաշինքում ամենապատվավոր, անցողիկ տեղերում տեղ կգտնվի: Մենք արել ենք առավելագույնը նրա հետ բանակցելու համար»:
