«Թիմի ղեկավարը որտեղ նպատակահարմար կգտնի, այնտեղ էլ կաշխատենք»
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ շրջանառվող լուրերը, որ իրեն Լոռու մարզպետ են նշանակելու, սուտ է: Նշենք, որ ՀՀԿ ցուցակի 45-րդ հորիզոնականում է: Հարցին, թե ինչու ռեյտինգայինով չի առաջադրվել, ասաց, որ հարցը քննարկվել է և որոշվել, որ ինքը պետք է քաղաքական ցուցակում լինի: Ըստ նրա` այս պահին իրենց նպատակն ապրիլի 2-ի ընտրությունները նորմալ կազմակերպելն է. «Ցանկություն, իհարկե, ունենք, բայց թիմի ղեկավարը որտեղ նպատակահարմար կգտնի, այնտեղ էլ կաշխատենք»:
