Արա Զոհրաբյանը ՔԿՀ աշխատակիցների կողմից դրսևորած վարքագծի մասին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ  Արա Զոհրաբյանը ՔԿՀաշխատակիցների կողմից դրսևորած վարքագծի մասին. ՔԿՀ աշխատակիցների կողմից դրսևորած վարքագծի կապակցությամբ տեղեկացնում եմ. 1. ՔԿՀ-ն փաստացի և իրավաբանորեն գտնում էր, որ ա) փաստաբանին կարելի է խուզարկել. բ) արգելված իրերը, այդ թվում՝ քրեական գործի նյութերին չառնչվող փաստաթղթերը փաստաբանն իրավունք չունի իր հետ տեղափոխել. գ) փաստաբանի մոտ գտնվող նյութերը քրեական գործի հետ առնչվել-չառնչվելը պետք է որոշեր ՔԿՀ աշխատակիցը. դ) նյութերի ներքո հնարավոր է թաքստոցներ լինեն և փաստաբանը իր վստահորդին ինչ որ բան փոխանցի. ե) նախկինում եղել են դեպքեր, երբ փաստաբանները արգելված իրեր են փոխանցել. զ) իրենք ունեն պահախցեր, որտեղ կարելի է արգելված իրերը ժամանակավոր թողնել։ 2. Պաշտոնատար անձանց հետ քննարկումների արդյունքում մեր կողմից հնչեցվել են հետևյալ փաստարկները՝ ա) ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն փաստաբանին չի կարելի խուզարկել. բ) փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը փաստաբանական գաղտնիք են պարունակում, լինեն դրանք տվյալ քրեական գործի հետ առնչվող, թե՝ այլ վստահորդի գործին առնչվող (Փաստաբանության մասին ՀՀ օրենք 21 հոդված, մաս 7). գ) ՔԿՀ աշխատակիցը ոչ իրավագիտակցության և ոչ էլ տեղեկացված լինելու տեսանկյունից չի կարող տարբերակել նյութը քրեական գործին առնչվում է, թե՝ ոչ, հետևաբար ինքնին այդ տրամաբանությամբ նյութեր զննելը չի կարող օրինական նպատակ հետապնդել. դ) փաստաբանն իր վստահորդի հետ աշխատելիս հիմնականում պետք է օգտվի համակարգչից (քննչական կոմիտեն նույնիսկ գործի նյութերը էլեկտրոնային կրիչով է փոխանցում). ե) ՔԿՀ կանոնակարգով արգելված է կալանավորվածներին ունենալ որոշակի իրեր և նյութեր, իսկ ՔԿՀ-ն կալանավորին, որպես կանոն խուզարկում է, մինչև փաստաբանի մոտ ուղեկցելը և դրանից հետո. զ) ՔԿՀ պահախցերը որևէ վստահություն չեն ներշնչում, քանի որ ՔԿՀ աշխատակիցը ֆիզիկապես կարող է բացել այն և ծանոթանալ նյութերին։ 3. Քննարկումների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության և ՔԿՀ վարչության պետի հետ հայտարարություն տարածեցինք արձանագրելով այն նվազագույն պայմանները, որոնք ՔԿՀ աշխատակիցները պետք է հաշվի առնեն։ Հայտարարության տեքստին ծանոթ եք։ 4. Տարընկալված հարցերը՝ ա) Արդյոք կարող է փաստաբանը զննության ենթարկվել։ Պատասխան՝ իմ կարծիքով, այո։ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ Ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության: բ) Ինչպես են փաստաթղթերը զննության ենթարկելու՝ առանց բովանդակությանը ծանոթանալու։ Պատասխան՝ Այդ զննությունը չի կարող կատարվել քրեական գործի նյութերի հետ առնչությունը պարզելու նպատակով։ Հետևաբար, փաստաթղթերի զննությունը կարող է կատարվել միայն թաքնված իրեր հայտնաբերելու նպատակով։ Բովանդակությունը թաքցնելու պայմանները պետք է ապահովեն ՔԿՀ աշխատակիցները։ գ) Կարող են փաստաբաններին պատեհ-անպատեհ զննել։ Պատասխան- իմ կարծիքով՝ փաստաբանին կարող են զննել միայն ողջամիտ կասկածի դեպքում։ Օրինակ, եթե մետաղորսիչ սարքն ազդանշան է տվել, ապա ՔԿՀ աշխատակիցը կարող է զննել փաստաբանի իրը՝ պահպանելով փաստաբանի իրավունքները և հարգելով փաստաբանի արժանապատվությունը։ դ) Պետք է արդյոք զննության կարգը տարածվի բոլորի նկատմամբ։ Պատասխան՝ այո։ Եթե փաստաբանին զննում են, իսկ քննիչին՝ ոչ, ապա կարծում եմ փաստաբանն էլ պետք է հրաժարվի զննության ենթարկվելուց և այս մասին տեղեկացնի պալատին՝ հարցը բարձրաձայնելու նպատակով։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Սրանցից վախեցող չկա՛, սրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չի՛ լինելու․ Լևոն Քոչարյան (video) Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Փաշինյանի իշխանության լկտիությանը այնպիսի պատասխան կտանք, որ․․․ Գերասիմ Վարդանյան (video) Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում Նեթանյահուն դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը Սրբոց Թարգմանչաց վարդապետաց ոգով հզորացած՝ Դպրեվանքը բացեց 2026-2027 տարեշրջանի դռները Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը կկայանա վաղը TRIPP-ը՝ Իրանի թիրախո՞ւմ. ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Մահացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am