«Հայաստանը և Վրաստանը համաձայնության են եկել». Կարեն Կարապետյան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ: Այս մասին «Գրուզիա Online»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ կայացած զրույցում ասել է Կարեն Կարապետյանը: «Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել է Կարապետյանը: Կողմերը համաձայնել են, որ հայ-վրացական հարաբերություններն անհրաժեշտ Է դիտարկել նաեւ տարածաշրջանային համատեքստում՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները:
