«Եթե մարդուն օգնում ես, ընտրություններից առաջ դա դառնում է ընտրակաշա՞ռք». Ալեքսան Պետրոսյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց թիվ 21 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը`ՄԱՊ-ի Ալիկը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով հայտարարեց.«Ընտրություններում հաղթելն ինքնանպատակ չէ, և ոչ էլ կյանքի նպատակ է: Հաշվի առնելով, որ ես 40 տարի այդ ռեգիոնում աշխատում եմ, և աշխատում եմ այն մարդկանց հետ, որոնք գործ ունեն հողի հետ, ես իրենց հետ շարունակելու եմ աշխատել: Դրա համար ընտրություների արդյունքները որոշելու ենք ոչ թե ես և դուք, այլ որոշելու են ընտրողները»: «Արմավիրում 240 հազար ընտրող կա` 94 գյուղ, 3 քաղաք: Ընտրողին գրավելու ժամանակը հիմա չէ, մինչև հիմա պետք է ընտրողին գրաված լինեին: Ընտրությունների ժամանակ գումարը դեր չի խաղա:Չգիտեմ՝ քաղաքում ինչպես, բայց մարզում շա՜տ քիչ կլինի, դա էլ պայմանական է, գուցե ինչ-որ մեկին ինչ-որ հարցով օգնում են, օրինակ` առողջապահական, որ ամբողջ տարվա ընթացքում նման բաներ լինում է, բայց ընտրություններին ուզում են հիշել: Մենք ընդհանուր տարվա մեջ ավելի շատ ենք օգնում, քան այս ընտրությունների ժամանակ: Պետք չի կապել մեկը մյուսին»,-ասաց նա: Ըստ նրա, ի վերջո, ամեն  անգամ խոսակցությունների թեմա դարձած ընտրություններ կեղծելն այսօր հավասարվել է զրոյի, գրեթե զրո է: «Եթե մարդուն ամբողջ տարին օգնում ես, ընտրություններից առաջ դա դառնում է ընտրակաշա՞ռք: Ուրեմն ամբողջ տարի՞ն ես ընտրակաշառքով զբաղված: Տրամաբանություն չկա դրանում»,- ասաց Պետրոսյանը:    

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am