Ձևավորված փոքր ընդդիմադիր դաշինքները չեն կարող կյանքի կոչել իրենց նպատակները.Զուրաբյան
«Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ չհաջողվեց ստեղծել միասնական ընդդիմադիր բևեռ, քանի որ առաջին հերթին ինչ-ինչ պատճառներով չկար այն կենտրոնը, որի շուրջ կարող էր համախմբվել ընդդիմադիր դաշտը :Ամեն դեպքում մենք դրական ենք արձագանքել քաղաքական ուժերից եկող առաջարկին միասնական ընդդիմադիր դաշինք ստեղծելու վերաբերյալ: Մենք առաջարկ ենք ստացել «Ժառանգություն» կուսակցությունից, այլ քաղաքական ուժերից և, չնայած այն հանգամանքին, որ կասկածանքով ենք վերաբերվել նման հնարավորությանը, տվել ենք մեր համաձայնությունը սկսել բանակցություններ ընդդիմադիր լայն դաշինք ձևավորելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը «Դրանից հետո ընդդիմադիր դաշտում սկսվել են սեպարատ բանակցություններ, որոնց արդյունքում ձևավորվել են մի քանի փոքր դաշինքներ: Այս պարագայում մեզ համար արդեն պարզ էր, որ լայն դաշինք ձևավորել հնարավոր չէ, և մենք որոշում ընդունեցինք ընտրություններին գնալ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով»,- ասաց նա: «Ձևավորված փոքր ընդդիմադիր դաշինքները չեն կարող կյանքի կոչել իրենց նպատակները, ինչը կարելի էր անել ընդդիմադիր դաշտի լայն կոնսոլիդացիայի պարագայում:Այս պարագայում ավելի կարևոր է, որպեսզի իրենք հանրությանը հստակ ներկայացնեն այն ծրագիրը, որով գնում են ընտրությունների, քան արհեստական փորձեր ձեռնարկել ինչ-որ դաշինքներում ներգրավվելու»,-հավելեց Զուրաբյանը:
