Վախենալու եւ կորցնելու շատ բան ունի
Օրերս գրվեց, որ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը այցելել է նախագահական եւ այնտեղից դուրս եկել բարձր տրամադրությամբ։ Սեդրակյանն, անշուշտ, վախենալու եւ կորցնելու շատ բաներ ունի, դրանով պայմանավորված էլ հրաժարվեց որդուն Ծառուկյան դաշինքով առաջադրելու մտքից։ Մեր տեղեկությունների համաձայն Պեկ-ի մաքսազերծման բաժնի ողջ կուրացիան Թոխմախի Մհերն իր ձեռքում է պահում, այս բաժնում իր «մարդիկ» են ու հասկանալի է, թե ինչ «կռուպնի» թվեր է աշխատում Սեդրակյանը։ Դրանից բացի մամուլը բազմիցս է գրել, որ նրանց ընտանիքը վերջին տարիներին բազում տենդերներ է շահել։ Անկախ նրանից Սեդրակյանը զադնի դրեց, միեւնույն է մեր տեղեկություններով նրան կզրկեն ՊԵԿ-ի յուղոտ բաժնի վրա ունեցած վերահսկողության իրավունքից։
