Խոշոր վթար. կա 4 վիրավոր, որոնցից մեկը՝ ժամկետային զինծառայող է
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ջրվեժ գյուղի վարչական տարածքում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana մակնիշի 35 CL 326 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 31 ՍԼ 004 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հիմնականում՝ Ողջաբերդ և Ջրվեժ գյուղի բնակիչներ, ովքեր այդ պահին անցնելիս են եղել, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին, առաջին օգնությունը ցուցաբերել, որից հետո ժամանած 2 շտապօգնության բրիգադները վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ այստեղ:
