Լսել եմ Միհրան Պողոսյանի կողմից մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառքի մասին. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքում մինչև 100 դոլարի ընտրակաշառք է բաժանվում: «Լսել եմ Միհրան Պողոսյանի կողմից մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառքի մասին», - ասաց նա՝ փաստելով, որ միջինում ՀՀ քաղաքացիների 50-60 տոկոսը պատրաստ է քվեարկել ընտրակաշառքի դիմաց: Այնուհետև տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում չկեղծել ընտրությունները. «2000 տեղամասերից 1500-ում տեսախցիկներ կտեղադրվեն, ընդ որում, այդ 1500 տեղամասերը ծածկում են 95 տոկոսը: Սա քիչ հնարավոր է դարձնում տեղամասերում ընտրակեղծարարությունը», - նշեց նա:
