Թուրքական Fox TV–ի լրագրողը ծաղրել է Մեհրիբան Ալիեւայի նշանակումը
Fox TV–ի մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալը Ադրբեջանի նախագահի կողմից կնոջը առաջին փոխնախագահ նշանակելու հետ կապված լուրը ծաղրելով է ներկայացրել՝ շեշտելով, թե Ադրբեջանում հորից որդուն անցնող կիսանախագահական համակարգ է։ «Նախագահ Ալիեւն էլ իր կնոջը նշանակեց առաջին փոխնախագահ։ Հիմա կհարցնեք, թե ինչպե՞ս կարող է նման համակարգ լինել։ Եթե ժողովրդավարությունն Ադրբեջանում այդքան է, ուրեմն համակարգն էլ այդ կլինի»,– ասել է թուրք մեկնաբանը։
