Շուլցը մեղադրվում է ֆինանսական խարդախությունների մեջ
Եվրախորհրդարանի բյուջեի վերահսկողության կոմիտեի նախագահ Ինգե Գրեսլեն մեղադրել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Եվրախորհրդարանի ղեկավար եղած ժամանակահատվածում ֆինանսական խարդախությունների կատարման մեջ։ Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական գերատեսչությունը ստուգում է, թե արդյոք պաշտոնների կասկածելի բարձրացումները և պարգևավճարներ տալը բավարար հիմք է պաշտոնական հետաքննություն սկսելու համար։ Խոսքը Շուլցի մամուլի քարտուղարի և նրա ներկայիս նախընտրական քարոզարշավի մենեջեր Մարկուս Էնգելսի մասին է։
