Ում օգտին է քվեարկելու Էդուարդ Շարմազանովը
«Ոչ միայն Լոռու մարզում, այլ մնացած 13 ընտրատարածքներում ՀՀԿ-ի տարածքային թեկնածուներն ամենամրցունակն են և ամենահայտնիները: Դա ցույց կտա նաև ապրիլի 2-ի ընտրությունները: Սա համամասնական ընտրություն է, ուստի մենք նախևառաջ պետք է ընտրենք կուսակցությանը», - Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ծննդավայրում՝ Լոռու մարզում ՀՀԿ-ն ունի շատ մրցունակ ցուցակ:Առնվազն 4-5 հոգի մրցունակ գործիչներ կան, ովքեր կարող են ճիշտ քարոզարշավի ընթացքում լուրջ հաջողություններ ունենալ: Ես քվեարկելու եմ ՀՀԿ-ի օգտին», - նշել է ՀՀԿ խոսնակը:
