Ադրբեջանում շուտով չայխանայի շուրջ ազգային անվտանգության նիստ կվարեն.Շարմազանով
«Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլև իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհինԹե՛ Լապշինի մութ գործարքը, թե՛ Արցախի հանրաքվեի հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը, թե՛ սև ցուցակի ընդլայնումը, թե՛ Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելը ոչ այլ ինչ են, քան օրինակներ դասական աբսուրդի ժանրից», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո նման հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մի երկրում, որտեղ ոչ թե սուլթանություն կամ խանություն է կառուցվում, այլ ընտանեկան բացահայտ կառավարում, ոչինչ զարմանալի չէ:Չեմ էլ զարմանա, որ մյուս օրը տիկին Մեհրիբանը կլինի ոչ թե փոխնախագահ, այլ որդին լինի վարչապետ, մյուս աղջիկը լինի պառլամենտի նախագահ և չայխանայի շուրջ ազգային անվտանգության նիստ վարեն: Այդ երկրից պետք չէ զարմանալ», - հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:
