Հայտնի է ՀՀԿ-ի կարգախոսը
ՀՀԿ-ն իր քարոզարշավը կմեկնարկի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով, ընդ որում բավականին ակտիվ, այդ մասին ՀՀԿ Գործադիր նիստից հետո ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Կուսակցությունը որոշել է շատ ակտիվ քարոզարշավ իրականացնել։
«Քարոզչության հիմքը պետք է լինի ՀՀ անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը», - ասել է Շարմազանովը։
Նա նշել է , որ կուսակցության նախընտրական ծրագիրը ՀՀԿ-ն կներկայացնի մարտի 5-ին, ծրագիրն արդեն հաստատված է:
