Հովիկ Աբրահամյանը ոչ մի անգամ չի մտել որդու նախըտրական շտաբ. Ծառուկյանին խոստացել է չխառնվել
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քանի օր է՝ սկսել է այցելել Արտաշատ քաղաք և երևալ քաղաքացիներին: Նա ոչ մի անգամ մուտք չի գործել որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբ, որովհետև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին խոստացել է, որ որևէ մասնակցություն չի ունենալու: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը: «Հովիկ Աբրահամյանը, սակայն, մարզի իր հավատարիմներին մոբիլիզացրել է ընդդեմ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀԿ մարզային պատասխանատու Ալիկ Սարգսյանի և մարզպետ Արայիկ Գրիգորյանի, որոնք երկուսն էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են ՀՀԿ-ից», - հավելել է թերթը:
