Վիգեն Սարգսյան. «Սեյրան Օհանյանը պետք է դրա մասին հայտարարեր ազատվելու պահին»
«Առավոտ»-ը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրել է՝ Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ ինքը դեմ է եղել, երբ Ալիկ Միրզաբեկյանին և ՊՆ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ազատել են, որովհետև կոռուպցիան իրականում այլ տեղ է, դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, որ նրանց, փաստորեն, հանիրավի են պաշտոնազրկել։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ եթե պաշտպանության նախկին նախարարը դեմ է եղել, որ իր տեղակալը ազատվի աշխատանքից, ինքը պետք է դրա մասին հայտարարեր ազատվելու պահին։ Մնացած ամեն ինչը ձեր վերլուծելուն եմ թողնում»։
