Սարգիս Սահակյանը բաց տեքստով նշել է, որ պատրաստ է ընտրողներին փող բաժանել
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ղեկավարում է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը, փետրվարի 21-ին հավաքել է իրեն հավատարիմ մնացած համայնքապետերին ու մինի քննարկում կազմակերպել: Քննարկումն ընթացել է խնջույքի համեստ սեղանի շուրջ՝ միասին մի կտոր հաց ուտելու պատրվակով: Ըստ թերթի՝ նախկին մարզպետը ձեռքի հետ էլ համայքնապետերից պահանջել է ներկայացնել հստակ թվեր, թե որ գյուղն ինչքան ձայն կբերի իր եղբորը՝ պատգամավորության թեկնածու Նաիրի Սահակյանի օգտին: «Սարգիս Սահակյանը բաց տեքստով նշել է, որ ընտրողներին փող բաժանելու հարցում ինքը պատրաստ է, սակայն համայնքապետերը պատասխան են տալու յուրաքանչյուր ձայնի համար», - նշել է թերթը:
