Մանրամասներ ՀՀԿ թեկնածուների թիմակիցների ծեծկռտուքից. «Հրապարակ»

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Արարատի մարզում նախընտրական կրքերն այնքան են շիկացել, որ գործը հասել է ծեծկռտուքի: Մենք բազմիցս ենք գրել, որ Արայիկ Գրիգորյանը, խախտելով պայմանավորվածությունն ու Սերժ Սարգսյանի հորդորը իրար չխանգարելու, իրար տարածքներ չմտնելու մասին, ակտիվություն է ցուցաբերում թե Արտաշատում, թե Մասիսում: Մասիսում անգամ մի քանի շտաբ է բացել, որոնցից մեկը ղեկավարում է նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը, ում այժմ փոխարինում է Մուրադյանի մտերիմ Դավիթ Համբարձումյանը՝ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան: Ինչեւէ, Մուրադ Մուրադյանի կրտսեր որդին՝ Նվեր Մուրադյանն ու ընկերները երեկ երեկոյան Գրիգորյանի թիմակիցների հետ հաշիվ մաքրելու են գնացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Համեմատաբար նկատելի վնասված է ստացել Գրիգորյանի շտաբի պատասխանատու Սամվել Հակոբյանը, որը ոչ վաղ անցյալում Մուրադյանի ու նրա տղաների հետ ջերմ հարաբերություններ է ունեցել, անգամ ընկերություն արել տղաների հետ, այդ պատճառով չպարզաբանված հարցեր են ծագել, բացատրություններ են պահանջել Սամվելից, սակայն իրար չեն հասկացել ու անցել բռունցքների: Ուշագրավ է, որ Սամվել Հակոբյանը Ժառանգություն կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Նուբար Հակոբյանի որդին է: Երեկ մինչեւ ուշ երեկո թեկնածուների շտաբերի դիմաց ավտոշարասյուններ էին, ոստիկանական մեքենաներ:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am