Ձեռնոց նետել` Մեհրիբանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակելու վերաբերյալ հրամանագիր: Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի միլլի մեջլիսի անդամ է: Իլհամ Ալիևն արդեն հասցրել է հրավիրել անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ներկայացրել է տիկնոջը նոր պաշտոնում: Այս նշանակումը հաջորդում է անցած սեպտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացավ երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարուց երկարաձգեց յոթի, մտցվեցին առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոնները, ինչպես նաև նվազեցվեց երկրի նախագահի և պատգամավորի թեկնածուների համար գործող տարիքային շեմը: Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի քաղաքացիները Ադրբեջանի պատմության մեջ երրորդ հանրաքվեով որոշեցին նախագահական լիազորությունների ժամկետի՝ 5-ից 7 տարվա երկարացման հարցը, Ադրբեջանում փոխնախագահների պաշտոնների անհրաժեշտության հարցը, ինչպես նաև պետության ղեկավարի և պատգամավորի թեկնածուների համար տարիքային սահամանափակման վերացումը։ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անց կացվեց կոպտագույն խախտումներով, այն արժանացավ ընդդիմադիրների և միջազգային հանրության սուր քննադատությանը: Իլհամ Ալիևի պաշտոնավարման ներկայիս ժամկետը սպառվում է 2018-ին։ Ադրբեջանում շատերը կարծում էին, որ սահմանադրական հանրաքվեն անց կացվեց հանուն մեկ քաղաքացու՝ 19-ամյա կրտսեր Ալիևի, ով ներկայումս սովորում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայում։ Գործող Սահմանադրությամբ նախագահության թեկնածուն պետք է լիներ առնվազն 35 տարեկան: Այդ նվազագույն շեմը չեղարկվեց, խորհրդարանի պատգամավորի թեկնածուն պետք է լինի 25 տարեկան, նոր Սահմանադրությամբ շեմը իջեցվեց մինչև 18 տարի: Փաստորեն, Ադրբեջանի չափահաս քաղաքացին ստացավ և՛ նախագահ, և՛ Միլի մեջլիսի պատգամավոր ընտրվելու հնարավորություն: Ըստ ադրբեջանական ընդդիմության, Իլհամ Ալիևի որդին՝ պապի անունը կրող Հեյդար Ալիևը կարող է ապագայում հնարավոր ինչ-ինչ արտակարգ քաղաքական հանգամանքներում զբաղեցնել բարձր պաշտոններ: Նույնը կանխատեսում էին Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի, և դուստրերի` Լեյլայի և Արզուի համար, որպես կլանին հավատարիմ մարդիկ: Երեկվանից աշխարհը կանգնեց դեմ հանդիպման ալիևյան ռեժիմի հաստատման նոր փուլի առջև: Առաջին քայլը` Մեհրիբանով էր: Ալիևյան կլանը ձեռնոց է նետում միջազգային հանրությանը, ինչպես ասում են` «թքած ունենալով» մինչ այժմ այդ երկրում ավտորիտար, բռնատիրական երևույթների նկատմամբ միջազգային հանրության քննադատության տարափներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am