Պայքար գիգատների դեմ Արմավիրում․ով ով է

Կուսակցություններից ոչ բոլորն են հրապարակել տարածքային կամ ռեյտինգային անվանումը ստացած ցուցակները, սակայն լրատվական արտահոսքերից արդեն կարելի է պատկերացում կազմել, թե որ ընտրատարածքում պայքարն ինչպիսին է լինելու, ովքեր են առաջադրվելու, ովքեր լինելու ֆավորիտները, ում կողմն է լինելու առավելությունը, մի խոսքով՝ ներկայացնենք թեկնածուներին ով ով է։ Նախ նշենք, որ մեծամասնականից ռեյտինգային ընտրակարգը տարբերվում է թեկնածուների առատությամբ։ Մրցակցելու են ոչ միայն հակառակորդ թիմի թեկնածուները այլեւ թիմակիցները։ Տարածքային ցուցակներում նվազագույն հինգ թեկնածու կընդգրկցի։ Առաջինը կդիտարկենք Արմավիրի մարզը, ՀՀԿ-ն այստեղ ամբողջովին իր ափսեում է, իր իսկական դեմքով՝ գեներալներ, մականունավորներ, քրեական տարրեր։Ըստ այդմ, իշխող ՀՀԿ-ի ցուցակում Արմավիրի մարզում առաջադրվելու է գեներալ Սեյրան Սարոյանը. այս անգամ էլ մյուս գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը համամասնական ցուցակում է: Նշենք, որ Սեյրան Սարոյանը նախորդ ընտրությունների ժամանակ խորհրդարան է անցել մեծամասնական համակարգով` հավաքելով մոտ 26 ձայն: Մենք այս գեներալի մասին բազմիցս ենք գրել, որ շնորհիվ իր խորամանկության կարողանում է բոլորի մոտ լավամարդ խաղալ։ Օրենսդրական զրո գործունեություն, երկու զավեշտալի, բոց ելույթ խորհրդարանի ամբիոնից, երկու դեպքում էլ քծնելունն էր առիթը, առաջինը ՝Սերժ Սարգսյանին, որի իշխանության ներկայացուցիչները ծեծի էին ենթարկել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, երկրորդը՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ 1000 դրամների նախագծի ժամանակ։ Այստեղ է նաեւ Շմայսը, նախորդ ընտրությունների ժամանակ Առաքել Մովսիսյանը եղել էր ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, սակայն այս անգամ որոշում է կայացվել, որ նա իր ուժերը պետք է փորձի և առաջադրվի ռեյնտինգային ընտրակարգով: Բայց նախապես բաժանված են պայքարի տարածքները: Առաքել Մովսիսյանը կաշատի Թաիրովի ու մի քանի բնակավայեր շրջանում: Իսկ նույն ընտրատարածքում առաջադրվող ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ իր նախկին ընտրատարածքի հատվածում՝ Էջմիածնի մի քանի գյուղերում, Մեծամոր քաղաքում: Հավելենք, որ Հրանտ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանը եղբորորդին է, որը ավանդաբար պատգամավոր է դարձել մեծաասնական ընտրակարգով: Դե, իսկ Նովոյին՝ Նահապետ Գևորգյանին դուրս թողնել հնարավոր չէր, ցուցակում անգամ կլինի Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ով նախորդ ընտրությունների ժամանակ կրկին մեծամասնական ընտրակարգով էր առաջադրվել: Քրեաօլիգարխիկ կլանների այս ներկապնակում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուները կարեկցանքի են արժանի։ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում կառաջադրվեն պատգամավորներ Հրանտ Դավթյանն ու Արայիկ Աղաբաբյանը: Նրանք երկուսն էլ պատգամավորական ակտիվությամբ երբեւէ աչքի չեն ընկել, Դավթյանը վերջերս հայտնի դարձավ «գայիշնիկների» հետ միջադեպի արդյունքում, նա հայհոյել էր ավտոտեսուչին։Թեկնածուների մեջ են նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը։ Իսկ մյուս կուսակցությունների թեկնածուների համար սա պայքար է լինելու հողմաղացների դեմ։ ՀԱԿ-ից կառաջադրվի Սեդրակ Հովհաննիսյանը, ով նախկինում մարզպետ է եղել, ՀԺԿ-ից Աշոտ Շարիշյանը, ով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, ներկայացնում է եզդիական համայնքը: Հայկական վերածնունդ կուսակցության դեպքում եւս հայտնի անուններ չկան։ Ազատ դեմոկրատների խոսնակը նույնպես կառաջադրվի այդ մարզում։ Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am