Նրանք տեղ չունեն,ով ինչի համար

Հաջորդ ԱԺ-ից դուրս կմնան ինչպես ՀՀԿ-ական պատգամավորներ, այլեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչնեչ: Ստորեւ ներկայացնում ենք ցանկը ԱԺ‐ի ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, Օրինաց երկիր խմբակցությունների գործող պատգամավորների, որոնք նույնպես ընդգրկված չեն 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում: Ալեքսանդր Արզումանյան- նախկին արտգործնախարար, նախկին ՀՀՇ-ական: Համաժողովրդական շարժման օրերին սկսվեց Արզումանյանի քաղաքական ակտիվ շրջանը, նա առաջին նախագահի կողքին էր, նախագահական ընտրություններին Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն: Հետո Մարտի 1-ի գործով հայտնվեց անազատության մեջ, կալանքից հետո նա խզեց կապերը արդեն ձեւավորված ՀԱԿ-ի հետ: 2012-ի խորհրդարանական ընտրություններին համալրեց նորաստեղծ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, սակայն այստեղ էլ երկար լեզու չգտավ, խորհրդարան անցնելուց հետո նա որոշ ժամանակ անց լքեց ԱԴ-ն: Հետո հայտնվեց վերածնված ՀՀՇ-ում, շաբաթներ առաջ այս կուսակցությունից էլ հեռացավ Արարատ Զուրաբյանի որոշման պատճառով, վերջինս Ծառուկյան դաշինքով կմասնակցի ընտրություններին, ինչը Արզումանյանի համար անընդունելի է: Փաստ է, որ Արզումանյանը համապատասխան հանգրվան չգտավ, հիմա էլ խոսվում է, որ դեսպանական աշխատանքի կանցնի, սակայն այդ խուսակցությունները հնարավոր է խոսակցությունների մակարդակում մնան: Գրիգորի Մարգարյան՝Բելաջիոյի Գրիշ-Խորհդարանի ունիվերսալ երեսփոխանը: 2003-ին խորհրդարանում ներկայացված էր որպես Արթուր Բաղդասարյանի կուսակից: «Օրինաց երկրից» դուրս գալուց հետո Մարգարյանը թեև չանդամակցեց որևէ այլ կուսակցության, սակայն 2007-ի խորհրդարանական ընտրություններում ԱԺ գործուղվեց ՀՀԿ համամասնական ցուցակով: 2012-ին գործարար Մարգարյանի ԱԺ անցնելու գործը դրվել ԲՀԿ-ի վրա, ԲՀԿ համամասնական ցուցակի 73-րդն էր: Մարգարյանը ինչքան ակտիվ էր ճամբարափոխության հարցում, այնքան պասիվ խորհրդարանում: Օրերս լուրեր տարածվեցին, որ նա ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ: Ռուբիկ Հակոբյան-Հայաստանի նորագույն պառլամենտի թերեւս ամենատխրահռչակ պատգամավորը, այն եզակին, որը հարվածեց լրագրողի, նա ավելի վատ գտնվեց, քան ՀՀԿ գործընկերները, որոնք բավարարվում են սպառնալիքների բանավոր մակարդակում: Միայն այս փաստը բավական էր նրան որեւէ ցուցակում չտեղավորելու համար, չնայած գրեթե բոլոր տեղերում, որտեղ եղել է Հակոբյանը, ավերակներ են գոյացել: Օրինակ Ժառանգությունը քանդելու գործում Հակոբյանը առանցքային դերակատար էր: Թեւան Պողոսյան-Խորհրդարանի ամենապատրաստված ու պատրաստակամ պատգամավորներից մեկը, որը մանդատ էր ստացել Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ դաշինքի ցուցակում ընդգրկվելու արդյունքում: Ճիշտ է անկուսակցական պատգամավորը երբեւէ ռադիկալ ընդդիմադիրի կարգավիճակից չի ներկայացել, բայց կառուցողական դաշտում միշտ էլ փայլել է: Հաջորդ խորհրդարանում չլինելու որոշումը անձամբ իրենն է: Զարուհի Փոստանջյան-Հայաստանի ընդդիմադիր դաշտի ամենահեղինակավոր, ամենասկանդալային, ամենաանկանխատեսելի պատգամավորներից մեկը, որը օրերս լքեց Ժառանգություն կուսակցությունը, պատճառը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալու որոշումն էր, որի հետ համաձայն չէր Փոստանջյանը: Նա մինչեւ վերջին պահը պայքարեց, հույս ուներ Րաֆֆին կընտրեր իրեն, կպաշտպաներ իր որոշումը այդ ընթացքում նա մերժեց գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի կողմից առաջարկները, նա ամենապահանջարկվածն է ու բոլորը ցանկանում էին համագործակցել, միայն Րաֆֆի Հովհաննիսյանը չգնահատեց թիմակցին: Լյուդմիլա Սարգսյան- ՀԱԿ խմբակցության անդամ, Վերակազմյալ սոցիալ‐դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չի մասնակցելու ապրիլյան ընտրություններին: Նա հայտնվեց համաժողովրդական շարժման կենտրոնում եւ ակամայից հայտնվեց խորհրդարանում: Հընթացս էլ տիկին Սարգսյանը կարծես ճիշտ կողմնորոշում ուներ, թեքվել էր ԲՀԿ-ի կողմը, երբ ՀԱԿ-ը թուլացել ու կորցրել էր շանսերը, բայց ինչ որ բան կխանգարեց Ծառուկյան դաշինքում նրա հայտննվելու համար: Դավիթ Քոչարյանը ԲՀԿ-ական էր, այն լքեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո: Քոչարյանը երեւի թե հոգնել էր ԱԺ-ից, վերջինն էլ՝ իրենից: Նա 2014-ին մանդատը վայր դնելու որոշում կայացրեց, հետո փոշմանեց: Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am