«Մեր բացթողումն է».նախարարը բողոքող վիրավոր զինվորին
Լրագրողներից մեկը Երևանի պետական բժշկական համալսարանում ՊՆ Վիգեն Սարգսյանին հարց ուղղեց այն մասին,որ այսօրվա միջոցառմանը մասնակցում էր նաեւ բողոքող զինվորը, որի ծննդյան օրն անգամ չեք շնորհավորել, ինչո՞ւ է բանը հասնում նրան, որ զինվորը դրա մասին բարձրաձայնի: «Մենք պետք է շատ համբերատար եւ պատասխանատու վերաբերվենք նման բոլոր դրսեւորումներին: Մարդը, որն ունի լուրջ առողջական խնդիրներ, հատկապես, որ այդ խնդիրները ձեռք են բերվել մարտական գործողություններին մասնակցելու արդյունքում, իրավունք ունի անվերապահ պահանջատեր լինել եւ եթե ինքը սրտնեղում է, դա մեր աշխատանքի բացթողումն է: Ուզում եմ բոլոր դեպքերում իմանաք, որ յուրաքանչյուր դեպքը տղաների մեր անընդհատ ուշադրության կենտրոնում է, մեր բուժվարչությունը եւ սոցապահովության վարչությունը մանրամասն յուրաքանչյուր դեպքին հետեւելով՝ արել եւ անելու է ամեն ինչ, ինչ հնարավոր է՝ նրանց աջակցության համար»:
