1000 դրամների հիմնադրամը գործում է.նախարար

«1000 դրամների հիմնադրամը գործում  է: Կառավարության նիստի որոշմամբ ձևավորվել է խորհուրդ և առաջիկա օրերին մենք անցկացնելու ենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ մի շարք կարեւոր կարգավորումներ պետք է որոշենք: Հունվարի 1-ից  տեղի ունեցած դեպքերի վրա է տարածվում հիմնադրամի գործունեությունը :Մենք, անպայման, կանդրադառնանք նաեւ այն դեպքերին, որ տեղի են ունեցել օրենքի ընդունումից եւ ուժի մեջ մտնելու հատվածում»,-լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով հարցին,թե արդյոք գործում է 1000 դրամների հիմնադրամը, ինչքա՞ն գումար է հավաքվել ,նման պատասխան տվեց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը: «Մենք շատ կարեւոր խնդիր լուծեցինք, ձեւավորեցինք մի գործիք, որով պետությունը եւ հասարակությունը յուրաքանչյուր զինծառայողին վստահություն է ներշնչում, որ դժբախտ պատահարի, հաշմանդամության ձեռքբերման եւ Աստված մի արասցե, մահվան դեպքում նրա ընտանիքի կողքին կանգնած կլինի մեր ողջ ժողովուրդը»,ասաց նախարարը և հավելեց, որ այսօր արդեն կա համակարգ, երբ զոհված սպայի ընտանիքը կամ առաջին կարգի հաշմանդամություն ստացած սպայի ընտանիքը ստանալու է 82 մլն դրամի գումար, որից 10 մլն-ը՝ առաջին վճարմամբ, դրանից հետո յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ. «Կարծում եմ, դա շատ լուրջ աջակցության ձեւ է: Նման ապահովագրական վճարներ շատ տեղեր չեն , որ կան, մենք ուսումնասիրել ենք աշխարհի փորձը: Շարքային կազմի համար այդ գումարը  կազմելու է մոտ 52 մլն: Այս պահին վճարում չկա, որովհետեւ հոգաբարձուների խորհուրդը պետք է ձեւավորվի: Կայքէջն արդեն պատրաստ է»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am