Վիգեն Սարգսյանը Սեյրան Օհանյանի մասին
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հնարավոր քրեական գործ հարուցելու համար ինքը հիմքեր տեսնո՞ւմ է, ասաց, թե եթե տեսնի այն խախտումը, որը քրեորեն հետապնդելի է, անպայման համապատասխան իրավապահ մարմինները դրա մասին կիրազեկվեն:«Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումների մեծ հատվածներ, կան ավելի մեծ ռիսկեր: Բայց ես չեմ կարծում, որ կարող եմ մեկնաբանել, թե արդյոք կա քրեական որևէ գործի հիմք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
