Ալեքսանդր Լապշինի մորը թույլատրել են տեսակցել որդուն
Բոլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդիպել է մոր հետ, հայտնում է Trend –ը։ Ժամանելով Բաքու՝ Լապշինի մայրը՝ Բելլա Լապշինան ստորագրել է պայմանագիր նոր փաստաբանի հետ, որը պաշտպանելու է նրա որդուն։ Նոր փաստաբանի օրդերը արդեն ներկայացվել է քննությանը։ Բելլա Լապշինան հանդիպել է որդու հետ Ռուսաստանի ու Բելառուսի դեսպանատների աջակցության շնորհիվ։
