Ովքե՞ր են հաջորդ խորհրդարանի ամենահավանական կին պատգամավորները

Ներկայացնում ենք ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններում առաջադրված կուսակցությունների եւ դաշինքների առաջին տասնյակում ընդգրկված կանանց․ «Ելք» դաշինք չորրորդ համար՝ Մանե Թանդիլյան- Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահն է։ Հասարակությանը հայտնի է դարձել 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակակարգի դեմ պայքարում, երբ ձեւավորվեց ԴԵՄ ԵՄ քաղաքացիական շարժումը։ Շարժման նախաձեռնող խմբի անդամ էր, այժմ՝ ԼՀ վարչության անդամ։ «Ելք» դաշինքի յոթերորդ համար՝ Լենա Նազարյան- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Լենան եղել է նաեւ ՔՊ առաջին վարչության անդամ։ Լրագրող է աշխատել մի քանի պարբերականներում, ինչպպես նաեւ «Թրանսափարենս ինթերնեյշնլ» ՀԿ-ում։   Ազատ դեմոկրատներ Չորրորդ համար՝ Անահիտ Բախշյան- Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար, նախկին ժառանգական, որը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Օհանյան-Օսկանյան դաշինքի բանակցությունների ժամանակ լքեց կուսակցությունը։ 2007-2012 թվականներին եղել է ԱԺ չորրորդ գումարման պատամավոր՝ Ժառանգության ցուցակով։ 2012 թվականից կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն է։ 1997 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին է։ Վեցերորդ համար՝ Անժելա Խաչատրյան, Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ է, երկար տարիներ եղել է կուսակցության խոսնակը եւ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի օգնականը, սակայն 2016-ի տարեվերջին կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի՝ կուսակցությունից դուրս գակուց հետո նշանակվեց փոխնախագահ։ Ունի լրագրողի եւ քաղաքագետի կրթություն։ Ութերորդ՝ Սոնա Մինասյան, ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ է, վերջերս ընտրվել է կուսակցության խոսնակ։   Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինք Չորրորդ համար՝ Էլինար Վարդանյան- Համախմբում կուսակցության անդամ է, խորհրդարան է ներկայացվել ԲՀԿ ցուցակով, սակայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո միացել է Օսկանյանի գլխավորած Համախմբմանը։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, փաստաբան է, խոհրդարանում աչքի է ընկել զուսպ եւ օրինաստեղծ գործունեությամբ։ Ութերորդ համար՝ Սուսաննա Մուրադյան- Ժառանգության կուսակցության անդամ է, թերեւս հայտնի դարձավ այն դեպքից հետո, երբ Անահիտ Բախշյանի՝ Ժառանգությունից դուրս գալուց հետո հայտարարեց, որ վերջինս առանցքային դեմք չի եղել կուսակցությունում։ «Ծառուկյան» դաշինք Երրորդ համար՝ Նաիրա Զոհրաբյան-ԲՀԿ անդդամ, ԱԺ չորրորդ եւ հինգերորդ գումարումների պատգամավոր։ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո ստանձնեց ԲՀԿ նախագահի պաշտոնը՝ մինչ Ծառուկյանի վերադարձը։ Մասնագիտությամբ թատերագետ է եւ լրագրող, երկար տարիներ աշխատել է «Հայկական ժամանակ» օրարթերում որպես քաղաքան մեկնաբան։ ԱԺ էքսցենտրիկ պատգամավորներից է, թերեւս այդ հարցում կարող է զիջել միայն Զարուհի Փոստանջյանին, որը սակայն հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինելու։ Ութերորդ համար՝ Իվետա Տոնոյան- Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է եւ Կենտտրոն հեռուստանկերության լրատվական բաժնի ղեկավարը։ Հայկական վերածնունդ (նախկին ՕԵԿ) Երկրորդ համար՝ Հեղինե Բիշարյան- ՀՎԿ դարձած նախկին ՕԵԿ-ի բազմամյա անդամ, Բիշարյանը խորհրդարանական գործունեությունը սկսել է դեռ խորհրդային տարիներից՝ 1986 թվականին ընտրվել է Լենինյան շրջանի պատգամավոր։ Երրորդ գումարման խորհրդարանից՝ ներկայացնում է ՕԵԿ-ը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ «եկեղեցով քույր ու եղբայր են դարձել» տարիներ առաջ, բայց դա նրանց չի խանգարում այս տարի Մալաթիա-Սեբաստիայում միմյանց դեմ պայքարել։ Վեցերորդ՝ Մարինե Քոչարյան։ ՀՅԴ Չորրորդ համար՝ Արմենուհի Կուրղինյան՝ ՀՅԴ անդամ Ութերորդ՝ Ռուզան Առաքելյան- ՀՅԴ անդամ, ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր է եղել։ Հայ ազգային կոնգրես Չորրորդ համար՝ Զոյա Թադեւոսյան, ՀԱԿ անդամ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր։ Ութերորդ համար՝ Լիդա Մելիքյան- ՀԱԿ անդամ, Արաբկիր վարչական շրջանի ՀԱԿ-ի տարածքային կառույցի ղեկավար։   Հայաստանի Կոմունիստական կուսակցություն Կոմկուսի ցուցակում ընդամենը մեկ կին է ներկայացված․ Վեցերորդ համար՝ Դոնարա Նալբանդյան։   Հայաստանի հանրապետական կուսակցություն Երրորդ համար՝ Արփինե Հովհաննիսյան- ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ, Արդարադատության նախարար, մասնագիտությամբ իրավաբան։ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր է, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, խորհդարարանից էլ տեղափոխվել է գործադիր։ Ութերորդ համար՝ Մարգարիտ Եսայան- ԱԺ հիգերորդ գումարման պատգամավոր, ՀՀԿ անդամ, նախկին լրագրող, երկար տարիներ աշխատել  «Առավոտ» օրաթերթում։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրության օբյեկտներին հարվածելու մասին Լռե՛ք գոնե, անասուննե՛ր․․․ Խաչիկ Մանուկյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Նոր ճակատ Ռուսաստանի համա՞ր. Գագիկ Մինասյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի Գազամատակարարման պլանային դադարեցումներ Պետք է ավելի զգույշ լինել, դա հասարակ հարց չէ. Արարատ Միրզոյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսը «ոլորեց Փաշօղլիների ականջները»․ Խաչիկ Մանուկյան Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը Դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները վերականգնվել են. հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի մլն դրամ Ադրբեջանական շարունակվող հանցանքները՝ Սյունիքում. «Թաթոյան» հիմնադրամ Սամվել Ալեքսանյանը կանանց ներքնաշորերը պահում է ծոցագրպանում․ Նաիրա Զոհրաբյան (video) Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ-ն որոշել է զբաղվել Նիկոլով․ Արամազդ Զաքարյան (video) Մակրոնը հայտարարել է ֆրանսիացի զինվորականների մասնակցության մասին Իսրայելի վրա հարձակումը հետ մղելու գործում Քամու ուժգնացում և այլն․ ինչ եղանակ կլինի Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մաhվան պատճառ «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակներին ու հայտնվել դաշտում․ մեքենայում եղել է նաև վարորդի կինը Իրանցու ղեկավարած, մոտ 90 միլիոն դրամի փողերի լվացման գործը դատարանում է․ նոր մանրամասներ #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսը «ոլորեց Փաշօղլիների ականջները»․ Խաչիկ Մանուկյան (video) Լա՛վ, դուք էս «եթիմին» ո՞նց եք ուզում, հանդուրժում․ Արա Վարդանյան (video) Չվերթներ են չեղարկվել, բայց Թեհրան–Երևան և Երևան–Թեհրան չվերթ այսօր կա ԱԱԾ-ն զգուշացնում է Վեհափառը Մայր Տաճարում Նիկոլին նստացրեց ու «Изгнание дьяволов» արարողակարգ իրականացրեց․ Զոհրաբյան (video) ՆԳՆ-ն զգուշացնում է ընդդիմությանը Այն, ինչին երեկ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արևելքի երկնքում, ընդամենը նախերգանքն էր. Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am