Սաակաշվիլին կարող է կանգնել դատարանի առաջ
Ուկրաինացի իրավապաշտպան Օլեգ Կուրչինը հայց է ներկայացրել երկրի գլխավոր դատախազություն Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ: Ինչպես հաղորդում է sugodnya.au-ն, Կուրչինը Վրաստանի նախկին նախագահին մեղադրում է Ուկրաինայի ինքնիշխանությունը ոտնահարելու համար: Ի պատասխան Կուրչինն ասել է. «Ազգային թշնամանքի հրահրում, այսինքն՝ Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ Օդեսայի, Կիևի, Դոնեցկի, Լուգանսկի ժողովուրդները կտրամադրվեն միմյանց դեմ»:
