Մերձմոսկվայում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարը. տեսանյութ
Ռուսաստանում ձերբակալվել է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Ղալիբ Աղաևը, հաղորդում է life-ը: Հունվարին նրա դեմ հարուցվել էր քրեական գործ՝ «Խարդախություն» հոդվածով: Օրերս տղամարդը ձերբակալվել է և վերցվել տնային կալանքի տակ: Ինչպես հաղորդում է life.ru-ն, 2015թ. Աղաևը հափշտակել է բյուջեի դրամական միջոցները՝ ավելի քան 600 հազար ռուբլիի չափով: Տեղեկատվության համաձայն՝ նա այս միջոցները ստացել է «Ռուսաստանն ադրբեջանցի և թուրք աշակերտների աչքերով» գրանտի շրջանակներում, որը «Ռուսական աշխարհ» հիմնադրամին հատկացրել էր ՌԴ Կրթության նախարարությունը:
