Պատգամավորի են առևանգել
Առևանգել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոին, որն անդամակցում է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Այո, մենք կարող ենք հաստատել այդ փաստը»,-ասել են դատախազությունից: Նրա առևանգումը որակվում է որպես քաղաքական հանցագործություն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
