«Ալիևայի նշանակումն ինձ հիշեցնում է միապետությունը». Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային՝ փոխնախագահ նշանակելու որոշումը միապետություն տանող ուղղությամբ քայլ է: Տվյալ նորությունն ինձ այն մասին է ասում, որ Ադրբեջանն ընտրել է ոչ ժողովրդավարական ուղի: Այս նշանակումն ինձ հիշեցնում է միապետությունը։ Միապետությունում մարդիկ այս կամ այն պաշտոնին նշանակվում են ոչ թե արժանիքների, այլ երկրի ղեկավարի հետ ունեցած ազգակցական կապերի համար։ Նրանց համար, ովքեր այս գործընթացին կողքից են հետևում, հենց այդպիսի տպավորություն է ստեղծվում։ Տիկին Ալիևան նախկինում էլ ուներ լայն լիազորություններ։ Նա բազմաթիվ կառույցների ղեկավար է, այդ թվում՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի։ Դա վկայում է մեկ ձեռքում իշխանության կենտրոնացման մասին»,-Meydan TV ընդդիմադիր հեռուստաալիքին տված մեկնաբանությունում ասել է Ադրբեջանում և Բոսնիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
