Արթուր Աբրահամը մրցակցի հետ է հանդիպել
Փետրվարի 22-ին Աբրահամը հանդիպել է իր առաջիկա մրցակցին՝ 29-ամյա լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիկին: Բռնցքամարտիկները մամուլի ասուլիս են անցկացրել: Հայ բռնցքամարտիկը նշել է, որ ցանկանում է վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը և կանի հնարավորն ու անգամ անհնարինը՝ նպատակն իրագործելու համար:
Հիշեցնենք,որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում «WBO» վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:

