Սերժ Սարգսյանի ո՞ր խոստումներն են իրականացվել
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե գերատեսչությունների ղեկավարներին հրահանգվել է աշխատել ՀՀԿ-ի օգտին ,լրագրողների հետ զրույցում ասել է.«Նման բան չկա, ես Ձեզ վստահեցնում եմ»: «Աշխատանք տանելու տարբեր ձևաչափ կա, լավագույն աշխատանքն այն է, որ ամիսներ առաջ հանրությանը տված խոստումներն ի կատար ածվեն, ինչպես օրինակ՝ գնումների համակարգի բարեփոխումները։ Անձամբ քարոզչությանը չեմ մասնակցելու, որովհետև ՀՀԿ ցուցակում չկա»,ասաց նա: Հարցին ի պատասխան, թե անցած տարիներին Սերժ Սարգսյանի ո՞ր խոստումներն են իրականացվել, Վ.Արամյանը թվարկեց՝ «Բնակարան երիտասարդներին» ծրագիր, տնտեսական կառուցվածքի փոփոխություն և արտահանման ավելացում, կենսաթոշակային բարեփոխումներ, ապահովված տնտեսական ցուցանիշներ և այլն։
