«Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածել». Շավարշ Քոչարյան
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով Ադրբեջանի կողմից Արցախ այցելելու համար եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին, ասաց, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածել:«Դա ուղղակի զավեշտ է, եւ բնականաբար որեւէ ձեւով չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա», - ասաց նա: Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, թե Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարիուսի (Կիպրոս), Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ:
