Քարոզչությանը չեմ մասնակցելու, որովհետև ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ. Վարդան Արամյան
Այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ՀՀԿ-ն քարոզչությամբ չի զբաղվում: Հարցին, թե պետական ապարատի աշխատողներին հանձնարարված է քարոզչություն անել ի օգուտ ՀՀԿ-ի, վերջինս ասաց. «Տենց բան չկա, ես ձեզ վստահեցնում եմ: Քարոզչությանը չեմ մասնակցելու: Ես անելու եմ իմ աշխատանքը, որովհետև ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ: Ինձ տրված է այլ դերակատարություն»: Լրագողների այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից սկսած բոլոր ցուցանիշները նվազել են, ասաց. «2008 թվականից այն կողմ ամբողջ աշխարհը թևակոխեց անկման պարբերաշրջան»: Հարցին` Հայաստանը երբ բարձր տնտեսական աճ կունենա, Արամյանը պատասխանեց, որ չի ցանկանում թվեր հնչեցնել:
