ՀՀ վարչապետն ու նախարարները մեկնում են Վրաստան. ինչ հարցեր են քննարկվելու
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նախարարների ուղեկցությամբ այսօր մեկնում է Վրաստան, որտեղ ի թիվս այլ հարցերի կքննարկվի Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Վրաստան կատարելիք այցից դրական ակնկալիքներ ունեն: Ինչ վերաբերում է ռուսական և վրացական կողմերից հարցի վերաբերյալ հայտարարություններին, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Դա ավելի շատ ռուս-վրացական հարաբերություններ են, շատ նուրբ հարաբերություններ են, որոնց մասին հիմա շատ բարձրաձայնելը երևի ավելորդ կլինի»։
