Ներկայացնել մինչեւ հունիսի 10-ը. վարչապետը Արփինե Հովհաննիսյանին հանձնարարական տվեց
Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց իրավական անվտանգության ապահովման վերաբերյալ հայեցակարգ մշակել: Հայեցակարգը կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի մինչեւ հունիսի 10-ը: Կարեն կարապետյանը հանձնարարեց նաեւ բոլոր գերատեսչություններին գույքագրել Ազգային ժողով ուղարկած օրենսդրական ակտերը: «Նախագծեր կան, որոնք ոչ քննարկվում են, ոչ ընդունվում են, ոչ էլ տալիս են կարծիք` կարևոր է, կարևոր չէ»,- ասաց վարչապետը:
