Նախագիծն ընդունվեց միաձայն
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր կառավարության նիստին զեկուցեց զինծառայողներին ծխախոտ չտրամադրելու մասին նախագիծը, որը երեկվանից բուռն քննարկվում էր։ Ինչպես ասաց՝ պայմանագրային զինծառայողներին ծխախոտի փոխարեն գումար տրամադրելու նախագիծն անհիմն մեծ աղմուկ է բարձրացել: «Խոսքը վերաբերում է ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողները ծխախոտ չեն ստացել այսպես, թե այնպես։ Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրեկան մեկ տուփ ծխախոտ՝ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում»,-ասաց Սարգսյանը: Նախագիծն ընդունվեց միաձայն։
