Օսկանյանը մամուլից է իմացել, որ մենք հայտարարել ենք դուրս գալու վերաբերյալ. Արամ Սարգսյան

«Առավոտ» թերթը զրուցել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: -«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքը  կայացած փաստ է:  Ձեր գնահատականներով՝  ի՞նչ հնարավորություն ունի դաշինքը: -Այդ դաշինքը ձևավորելիս,  կարծում եմ,  էլի ինչ-որ սկզբունք է խախտվել՝ կուսակցությունների ղեկավարների  համահավասարության մասով:  Ի՞նչ հնարավորություններ ունի՝ դժվարանում եմ ասել, որովհետև քարոզարշավը  դեռ չի սկսվել: Բայց ես չեմ էլ պատկերացնում, թե իրենք ինչ էլեկտորատ կամ  ինչ մարդկային ռեսուրս ունեն: Ժամանակը կգա՝  կտեսնենք:  Մենք բոլորին էլ հաջողություն ենք ցանկանում:  Կարծում եմ, որ ՀԴԿ-ի և «Երրորդ հանրապետության»  դուրս գալը չկայացած դաշինքից, իհարկե մեծ  ազդեցություն է թողել:  Համենայնդեպս,  այս օրերին,  հանդիպումների և հեռախոսային խոսակցությունների ժամանակ  շատ ափսոսանքի խոսքեր եմ լսել՝ մեր դուրս գալու հետ կապված:  Կարծու եմ՝  դա ազդեցություն է ունենալու  նորաստեղծ դաշիքնի վրա: -Ռոբերտ Քոչարյանի որոշումներն էին թելադրվում: -Չեմ կարծում:  Համենայնդեպս Ռոբերտ Քոչարյանի  շվաքը  այնտեղ չեմ  տեսել, բայց  Սամվել Բաբայանինը տեսել եմ:  Թե ով, ում հետ և ինչ՝  չեմ կարող ասել,  բայց նման կապերը կամ ականջները ինձ երբեք չեն հետաքրքրում, ես նման հարցեր չեմ քննարկում:  Ես քննարկում եմ այն, ինչ  վերաբերում է սկզբունքներին և պատկերացումներին,  այլապես որևէ ձևաչափում անելիք չունեմ: Եթե չեմ սխալվում,  անգամ Վարդան Օսկանյանը մամուլից է իմացել, որ մենք հայտարարություն ենք արել դուրս գալու վերաբերյալ:  Այդ դեպքում դե պատկերացրեք՝  եղե՞լ է այդպիսի դաշինք,  թե չի եղել:  Կամ որևէ մեկը որոշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գալիս է դաշինքին մասնակցելու,  վերջին րոպեին հասնում է տեղ և որոշվում է, որ  նրանց ավելի շատ հնարավորություններ պետք է տալ:  Որպեսզի որոշների բերանները փակեմ,  շատ կարևոր եմ համարում խոսել հայտարարությունների մասին,  որ իբր ՀԴԿ-ն  քիչ մարդկային ռեսուրսներ ունի: Մենք բոլորին հրավիրել էինք համագումարին, որպեսզի տեսնեին կուսակցության ռեսուրսը: Մենք երբեք չենք հայտարարել, որ հարյուր հազարներ ենք,  տասնյակ հազարներ ենք.  Մենք մեր հստակ էլեկտորատն ունենք և վստահ կարող եմ ասել, որ  այդ դաշինքի  կուսակցություններից  ոչ մեկը  դա չունի»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am