Ամեն մեկն իր գործընկերներն է ընտրում. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԻԱ Նովոստիի լրագրողի` Անկարա-Թել Ավիվ- Բաքու ռազմական գործընկերության մասին հարցին պատասխանել է և ասել,որայն որ Ադրբեջանը մշտապես աճեցնում է իր ռազմական պոտենցիալը եւ ռազմական գործակցությանը Իսրայելի եւ Թուրքիայի հետ, Երեւանի համար նորություն չէ: Եւ Երեւանը չի պատրաստվում որեւէ համարժեք պատասխան տալու այս գործընկերությանը: Նա նշել է ,որ ամեն մեկն ինքն է ընտրում իր գործընկերներին: Վիգեն Սարգսյանը նկատել է, որ Երեւանն էլ ընտրել է իր ռազմական գործընկերներին սեթալան արժեքներից ու արտաքին քաղաքական դոկտրինի եւ ազգային անվտանգության ռազմավարության պահանջներից ելնելով: Սրանով հանդերձ Վիգեն Սարգսյանն արձանագրել է, որ շատ հեշտ է իրավիճակը բերել ցնցումների` ռազմա-քաղաքական ոլորտնում նոր խաղացողների ներգրավումով: Այս իմաստով Թուրքիան ըստ ՀՀ Պնախարարի ծայրահեղս ապակառուցողական կեցվածք է որդեգրել Հարավային Կովկասում եւ շարունակում է Հայաստանի շրջափակումն ու հերքում ակնհայտ իրողության` Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության:
