«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն լուծարվում է
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն լուծարվում է: Այսպես, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 17-ի որոշմամբ ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ: Տեղեկացնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռեւս 2015 թվականի ամռանը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ընկերությանը: Բանն այն է, որ «Նաիրիտ»-ը ՀԷՑ-ին պարտք է ավելի քան 1,2 մլրդ դրամ: Իսկ արդեն անցած տարեվերջին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀԷՑ-ի «Նաիրիտ»-ին սնանկ ճանաչելու դիմումը:
