«Ծառուկյան» դաշինքը այլընտրանք է լինելու Հանրապետական կուսակցությանը.Զուրաբյան

Լրագրողները ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին հիշեցրեցին Գագիկ Ծառուկյանի հետ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները եւ հետաքրքրվեցին`մտավախություններ չունեն, որ ինչ-որ մի պահի Գագիկ Ծառուկյանը կարող է կրկին լքել քաղաքական դաշտը: Արարատ Զուրաբյանն ասաց, որ այն ժամանակ տեղի ունեցածը ընտրական տրամաբանությունից դուրս էր. «Դա ընտրական շրջան չէր, գործի էր դրվել ողջ պետական մեքենան: Այդ փուլում Գագիկ Ծառուկյանը ստիպված էր անհատական որոշում կայացնել: Այդ որոշումը ես դատապարտելի չեմ համարում: Շատ բուռն գործընթացներ էին`անկանխատեսելի հետեւանքներով: Այն ժամանակ ընտրական գործընթաց չէր ու հետեւանքները բերելու էին բախման»: «Անցկացվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, եւ դրանք ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքն այսօր առաջին տեղում է գտնվում:Երկու տարի առաջ քննադատել եմ Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի նախաձեռնած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, բայց իմ թիրախը առաջին նախագահն էր՝ ընտրություններ չէին եւ հնարավոր էին բախումներ: Այսօր այլ վիճակ է: «Ծառուկյան» դաշինքի համար շատ նպաստավոր պայմաններ է կոնկրետ ստանալ քվեները եւ ստանալով քվեները՝ ձեւավորել կոնկրետ մեծամասնություն, ինչով եւ տեղի կունենա այն բոլորի կողմից սպասված իշխանափոխությունը, որը նախորդ ճանապարհով ոչ մեկին չէր հաջողվում»,-ասաց Արարատ Զուրաբյանը Գագիկ Ծառուկյանն այդպես էլ 10 տարվա ընթացքում պատգամավորի մանդատը չի ծառայեցրել օրենսդրական նախաձեռնություններին, նույնիսկ չի հասկացել, թե ինչ կուսակցություն էր ԲՀԿ-ն,նկատում են լրագրողները: «Ես համոզված եմ, որ «Ծառուկյան» դաշինքը այլընտրանք է լինելու Հանրապետական կուսակցությանը»,ասում է Զուրաբյանը: Արարատ Զուրաբյանն ասում է, որ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է ձեւավորել այլ բեւեռ, կուռ ամուր քաղաքական թիմ, որեւէ այլ գործչի դա չի հաջողվել: Արարատ Զուրաբյանը վստահ է, որ Հանրապետականն այս անգամ չի կարողանալու տոկոսներ խփել. «Նախ նախադեպ չկա, որ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ձեւավորած լինի ինչ-որ ժամանակ, երկրորդը՝ անկախ այն ծավալներից ընտրակեղծարարության, անկախ միջոցներից, ճնշումներից, առավելագույն ձայների քանակը կազմում է մասնակիցների մոտավորապես 51-52 տոկոսը»:  

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am