Սիրիայի կողքին կլինենք մինչև վերջնական հաղթանակը.Հ.Ռոհանի
Press TV-ի հաղորդմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերահաստատել է, որ Սիրիան կարող է ստանալ իր երկրի վստահ աջակցությունը ինչպես ահաբեկիչների դեմ պայքարի մրցասպարեզում, այնպես էլ դիվանագիտական ճակատում: «Իրանի աջակցությունը սիրիացի ժողովրդին կշարունակվի մինչև վերջնական հաղթանակը:«Իրանը կկանգնի սիրիացի ժողովրդի կողքին ահաբեկչության դեմ պայքարում և Դամասկոսի ու ընդդիմադիր խմբավորումների միջև կայանալիք գալիք բանակցություններում», որոնք Ժնևում կանցկացվեն փետրվարի 23-ին` ՄԱԿ-ի հովանու ներքո», - ասել է Ռոհանին` Թեհրանում սիրիացի բարձրաստիճան խորհրդարանական Հադիյա Խալաֆ Աբբասի հետ հանդիպման ժամանակ:
