ՀԱՊԿ դիրքորոշումը բխում է Երևանում ընդունված համատեղ հայտարարությունից. Վիգեն Սարգսյան
RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարերել է, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումից, որն արտահայտված է Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարության մեջ, գոհ ենք: Սակայն կան մի շարք հարցեր, որոնք անհանգստացնում են մեր հասարակությանը, մենք դրանց մասին խոսում ու քննարկում ենք ինչպես ՀԱԿՊ գործընկերների հետ, այնպես էլ մեր հասարակության ներսում։ «Մենք իսկապես կարծում ենք, որ այլ միջազգային կազմակերպություններում արտաքին քաղաքական հարցերով դիրքորոշումների չհամաձայնեցվածությունը թուլացնում է ՀԱՊԿ-ը։ Մենք շատ ենք գնահատում մեր փոխգործակցությունը ՀԱՊԿ շրջանակում։ Հայաստանը եղել է և մնում է բոլոր նախաձեռնությունների առաջատարներից մեկը։ Մենք հպարտանում ենք, որ հենց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում հնարավոր է դարձել համաձայնեցնել ու հաստատել ՀԱՊԿ անվտանգության ռազմավարությունը»,- հավելել է նախարարը։
