Արայիկ Խանդոյանի պաշտպաններին մերժեցին
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանի եւ Արայիկ Պապյանի բողոքը: Դատավոր Աննա Մաթեւոսյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է այն, որ պահանջվում է, որ քննչական մարմինը չեղյալ համարի իր որոշումը եւ թույլատրի հարազատներին տեսակցել եւ հեռախոսազրույց ունենալ Արայիկ Խանդոյանի հետ:
