«Էրդողանն ինձ անձամբ է ասել». Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, այսօր Պետդումայի նիստում ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում, ասել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է իրեն, թե Անկարան կլքի ՆԱՏՕ-ն։ «Ես նախագահ Էրդողանի հետ խոսել եմ, նա ինձ անձամբ ասել է, որ Թուրքիան ապագայում դուրս կգա ՆԱՏՕ-ից»,- հայտարարել է Ժիրինովսկին:
