Ադրբեջանը հայտնել է զինծառայողի կորուստի մասին
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Խալիլով Խանօղլան Ինտիզամ օղլուն։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
