Նաիրա Զոհրաբյանը չի լինի
Արդեն հայտնի է,որ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի ԲՀԿ նորընտիր ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Իշխան Զաքարյանն ու Նաիրա Զոհրաբյանը, չորրորդում՝ Վարդան Բոստանջյան (տնտեսագետ), այնուհետև Միքայել Մելքումյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր)։ Միչ այժմ քննարկվում էր Նաիրա Զոհրաբյանի՝ռեյտինգայինով առաջադրվելու հարցը,սակայն մեր ունեցած տեղեկություններով նա ռեյտինգայինով ոչ մի տեղամասից էլ չի առաջադրվի: Ի դեպ,դեռ ամիսներ առաջ տիկին Զոհրաբյանը հայտարարել էր, որ ռեյտինգայինով ինքը կառաջադրվի կամ Արաբկիր, կամ Մալաթիա-Շենգավիթ տարածքներում:
