Լոռու մարզում մեկ ամսում գրանցվել է նախկինում այնտեղ գրանցում չունեցող 182 անձ․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ահազանգել է Լոռվա մարզում ընտրողների գրանցման վայրի զանգվածային տեղաշարժման փաստի մասին։ «Շարունակում ենք ստանալ Հանրապետության տարբեր մարզեր գրանցումը տեղափոխվող, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվերի մասին տեղեկատվությունը: Քիչ առաջ ստացանք ոստիկանության գրությունն առ այն, որ ընթացիկ տարվա միայն հունվարի 15-ից փետրվարի 15-ը Լոռու մարզում գրանցվել է նախկինում այդտեղ գրանցում չունեցող եւ ապրիլի 2-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 182 անձ»,- Facebook-ի իր էջում այսօր գրել է Էդմոն Մարուքյանը։
