Արտակարգ դեպք Երևանում

Երեկ՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 19-ամյա Մարտուն Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Թոթովենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, որտեղ նա փորձել է հանցագործների վնասազերծել։ Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ Թոթովենցի փողոցից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Գեորգի Պերելադովին և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 30-ամյա Կարեն Տիգրանյանին։ Պարզվել է, որ Մ. Վարդանյանը Թոթովենցի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկում նկատել է Գ. Պերելադովին և Կ. Տիգրանյանին գողություն կատարելիս։ Վերջիններս էլ, տեսնելով, որ Մ. Վարդանյանը մոտենում է նրանց, նրանցից մեկն իր մոտ եղած գազային բալոնով փչել է Մ. Վարդանյանի դեմքին ու դիմել փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ բնակարանագողերի փախուստը կանխվել է 25-ամյա Էդգար Կուրղինյանի կողմից, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և ՀՁՊ գնդի 3-րդ գումարտակում, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննիչ Բաղդասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։ Գ. Պերելադովն ու Կ. Տիգրանյանը ձերբակալվել են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել, քանի որ, ըստ մասնագետների հայտարարության, մի փոքր հապաղելու դեպքում վիրավորը, հնարավոր է, տեսողության հետ լուրջ խնդիներ ունենար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Վարդանյանը սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am