Սեդրակ Առուստամյանի դուստրը ևս առաջադրվել է
Ինչպես հայտնի է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը առաջադրվել է «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակով:Մեզ հայտնի է դարձել, որ նրա 25-ամյա դուստրը Նորա Առուստամյանը ևս դաշինքի կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Արագածոտնի մարզում: Նշենք, որ Նորա Առուստամյանը եղել է Գագիկ Ծառուկյանի օգնականն Ազգային ժողովում:
